Վարչապետը Սյունիքում է. Նրան հանրահավաքներով են դիմավորում

Վարչապետը Սյունիքում է. Նրան հանրահավաքներով են դիմավորում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքում է: Նա ելույթներ կունենա Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի հրապարակներում, իսկ Քաջարանում դահլիճային ձևաչափով հանդիպում կունենա, կպատասխանի տեղացիների հարցերին: Այդ մասին վարչապետը հայտնել էր իր ֆեսյբուքյան էջում:

Վարչապետի պաշտոնում սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Սյունիք:

Նիկոլ Փաշինյանը Գորիսում դիմավորել են բազամահազարանոց հանրահավաքով, որի ժամանակ նա շփվել է հավաքվածների հետ՝ լսելով նրանց անձնական խնդիրները ու համայնքի զարգացման մասին պատկերացումները։

Փաշինյանը հանդիպում կունենա Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ, կայցելի Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան, «Մեղրի» ազատ տնտեսական գոտի:

Հուլիսի 6-ին Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Վայոց ձորի մարզ, կայցելի Ամուլսարի հանքավայր, որի շահագործման դեմ բողոքի ցույցեր են անցկացվում: «Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու», - ասվում է Փաշինյանի գրառման մեջ:

Հուլիսի 2-ին Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումն իրկանացնող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու Վայոց ձորի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ գործադիրից պահանջելով միջոցներ ձեռնարկել բնապահպանների և նրանց աջակցող բնակիչների կողմից մոտ տասն օր դեպի հանքավայր տանող փակ ճանապարհները բացելու և հանքում շինարարական աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ:

Մինչդեռ Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ շարունակում են փակ պահել Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ հանքում շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով: Իրենց հերթին, հունիսի 29-ին, Ջերմուկի, Գնդեվազի, Գորայքի, Սարավանի, Վայքի և Եղեգնաձորի մի շարք բնակիչներ Ամուլսարի հանքի հետ կապված բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ ասելով, որ աջակցում են Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումն իրկանացնող «Լիդիան Արմենիա» ընկերությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---