ԶԼՄ. Ռոնալդուն պատրաստվում է Իտալիա տեղափոխվել 5 հուլիսի 2018 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սկսել է տուն փնտրել Թուրինում, ուր տեղափոխվելու է «Յուվենտուս» տրանսֆերի դեպքում: Ըստ աղբյուրի, պորտուգալացին երջանիկ էր Իսպանիայի մայրաքաղաքում, որտեղ իրեն հարմարավետ էր զգում ընտանիքի հետ: Սակայն բարդ հարաբերությունները «Ռեալի» ղեկավարության հետ ստիպեցին նրան մտածել ապագայի մասին, գրում է Lenta.ru-ն Marca-ի վրա հղումով: Որպես կարիերան շարունակելու տարբերակ Ռոնալդուն դիտարկում է «Յուվենտուսը»: Ըստ իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքում հրապարակված տեղեկատվության, ակումբը պատրաստ է 400 մլն եվրո հատկացնել տրանսֆերի համար: «Ռեալը» պատրաստ է վաճառել նրան 120-150 միլիոնով, մինչդեռ պորտուգալացու աշխատավարձը կազմում է տարեկան մոտ 30 մլն: Հունիսի 2-ին Corriere dello Sport-ը հայտնել է, որ Ռոնալդուն մտադիր է մնալ իսպանական ակումբում, եթե տարեկան 80 մլն եվրո ստանա: Բարդ բանակցությունների պատճառով ակումբի ղեկավարության հետ տարաձայնություններ առաջացան: Պարտուգալացին ակնարկել էր, որ կարող է փոխել ակումբը ՉԼ-ում «Ռեալի» հաղթանակից հետո: Մադրիդի ակումբի կազմում Ռոնալդուն հանդես է գալիս 2009-ից: 2018-ին նրա աշխատավարձը կազմել է տարեկան 21 մլն եվրո: ՊՍԺ-ն պատրաստ է նրան 45 մլն եվրո վճարել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |