Տիգրան Թորոսյան. Մենք պետք է կառուցենք այն Հայաստանը, որի մասին երազել են մեր նախնիները24 ապրիլի 2008 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը ուղերձ է հղել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: «Իր բազմադարյա պատմության մեջ հայ ժողովուրդը, հաղթանակների ու հաջողությունների կողքին` նա- կորուստներ ու դաժան փորձություններ է տեսել: Եվ միայն մեր ժողովրդի միասնությամբ ու անկոտրում կամքի դրս-որմամբ է հնարավոր եղել գոյատ-ել ու հաղթահարել ժամանակի ու ճակատագրի մարտահրավերները, այդ թվում - 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված ու իրականացված ցեղասպանությունը, որն աննախադեպ իրողություն էր մարդկության պատմության մեջ:Պատմությունն ապացուցել է նաեւ, որ որեւէ ժողովուրդ կարող է պաշտպանված լինել նման ոճիրներից, եթե ստեղծել է անառիկ, զորավոր ու իր քաղաքացիների համար արժանապատիվ կյանք ապահովող պետություն: 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ գլուխ խոնարհելով, մենք` նրանց ժառանգները, պարտավոր ենք կառուցել նրանց երազած Հայաստանը ոչ միայն որպես զոհերի հիշատակը հավերժացնող անձեռակերտ հուշարձան, այլեւ մեր ժողովրդի ապահով ու անվտանգ ապագայի լիակատար երաշխիք»,-ասվում է ուղերձում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |