Լենա Նազարյան. ԸՕ փոփոխմամբ Հանրայինը պետք է պարտավորվի թեկնածուների բանավեճ կազմակերպել

Լենա Նազարյան. ԸՕ փոփոխմամբ Հանրայինը պետք է պարտավորվի թեկնածուների բանավեճ կազմակերպել

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին ԱԺ-ում տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկիների ներկայացում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Նա ներկայացրել է ԵԼՔ խմբակցության առանցքային առաջարկները.

1. Սահմանել պարզ համամասնական ընտրակարգ՝ փակ ցուցակներով:

2. Մեկ տոկոսով նվազեցնել կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը՝ կուսակցությունների դեպքում սահմանել 4 տոկոս, դաշինքների դեպքում՝ 6 տոկոս:

3. Բջջային կարճ հաղորդագրությունների միջոցով հարցում ուղարկած քաղաքացուն տեղեկացնել նրա ընտրատեղամասի վայրի մասին և հրաժարվել փոստային ծանուցումներից:

4. Քվեարկությունը թույլատրել միայն անձը հաստատող վավեր փաստաթղթով:

5.Հանրային հեռուստաընկերությունը պետք է պարտավորված լինի կազմակերպել բանավեճ, եթե թեկնածուները ցանկանում են մասնակցել հեռուստաբանավեճի:

Հուլիսի 5-ին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խմբի երկրորդ նիստն էր, որտեղ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հերթը ԱԺ ԵԼՔ խմբակցությանն էր։Առաջարկները ներկայացրել է Լենա Նազարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---