Վիգեն Սարգսյան. Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում կարևոր է կոնսենսուսի գաղափարը

Վիգեն Սարգսյան. Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում կարևոր է կոնսենսուսի գաղափարը

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խումբը երկրորդ նիստն է հրավիրել, որին, սակայն, ներկա չէին կառավարությանն առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովը նախագահում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Նիստը վարող ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է որ Կառավարությանն առընթեր հանձնաժողովն այսօր զուգահեռ նիստ է անցկացնելու և խորհրդարանական աշխատանքային խմբի հաջորդ նիստին Արարատ Միրզոյանը ներկա կլինի։

Պաշտպանության նախկին նախարար, այժմ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի ՀՀԿ-ական անդամ Վիգեն Սարգսյանի կարծիքով, նույն նպատակով ստեղծված Կառավարությանն առընթեր հանձնաժողովի և խորհրդարանական աշխատանքային խմբի միջև աշխատանքի բաշխումը պետք է ճիշտ կատարվի ու հստակեցվեն խնդիրները, հայտնում է Aysor.am-ը։

«Քաղաքական կողմերից կազմված հանձնաժողովը պետք է պատրաստի նախագիծ քաղաքական պատվերի հիման վրա, եթե ցանկանում է ունենալ կոնսենսուսային փաստաթուղթ։ Եթե կառավարությունը համարում է, որ ունի բավականաչափ ռեսուրս, հնարավորություն իր նախագիծը բերելու ԱԺ և անցկացնելու այն՝ ընդունեք կամ թողեք սկզբունքով, կարծում եմ դա այլ մոտեցում է, որը կարող է արդյունք տալ՝ բայց ոչ քաղաքական կոնսենսուսի արդյունք», - ասել է Վիգեն Սարգսյանը։

Նախկին պաշտոնյան նկատել է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում կարևոր է կոնսենսուսի գաղափարը ու հավելեց. «Ընտրական օրենսգիրքն այն փաստաթուղթն է, որ մեծամասնություն, փոքրամասնություն խնդիրը պետք է երկրորդ պլան անցնի, և մենք ժամանակին ցուցաբերել ենք այդ քաղաքական կամքը և չնայած մենք մեծամասնություն էինք, բայց ապահովեցինք այնպիսի փաստաթուղթ, որը բոլորի համար ընդունելի էր։ Կոնսենսուսը շատ կարևոր է, և այդ առումով քվեների թիվը այդքան կարևոր չէ, ինչքան բոլոր ներգրավված կողմերի համաձայնությունն առաջարկվող նախագծի շուրջ»։

ԱԺ աշխատանքային խմբում ընդգրկված են խորհրդարանական բոլոր խմբակցություններից երեքական ներկայացուցիչներ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---