Արամ Սարգսյանը՝ «Երկրապահի» նախագահի թեկնածու

Արամ Սարգսյանը՝ «Երկրապահի» նախագահի թեկնածու

PanARMENIAN.Net - «Երկրապահ» կամավորական միության վարչության փոխնախագահների, ԵԿՄ մարզային խորհուրդների, Երևանի և մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած ԵԿՄ ակտիվի նիստում որոշում է ընդունվել միության նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանին։

ԵԿՄ մամուլի ծառայության հաղորդմամբ, Սարգսյանը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնում առաջադրվելը: «Իրավունք չունեմ չհամաձայնելու, իրավունք չունեմ հետամուտ չլինելու այն խնդիրներին, որոնք այսօր առկա են այն սերնդի մոտ, որ 90-ականներին փառքով տարավ պատերազմական ծանր լուծը՝ պաշտպանելով Արցախը: Ես շատ շնորհակալ եմ ձեզնից, որ ունենալով ձեր մեջ փառավոր մարտական ուղի անցած տղաներ, նախընտրում եք ինձ», - նշել է նա։

ԵԿՄ արտահերթ համագումարը, Սարգսյանի առաջարկով, կհրավիրվի սեպտեմբերին։

ԵԿՄ նախկին նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալված է ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության ու բանակին հասցեագրված օգնության հափշտակության մեղադրանքներով հարուցված քրգործերի շրջանակներում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---