ԱԳ նախարար. Բանակցություններում հայկական կողմի համար 2 կարևոր հարց կա՝ ստատուս և անվտանգություն

ԱԳ նախարար. Բանակցություններում հայկական կողմի համար 2 կարևոր հարց կա՝ ստատուս և անվտանգություն

PanARMENIAN.Net - Հայկական կողմի համար ԼՂ հիմնախնդրում 2 կարևորագույն հարց կա բանակցային գործընթացի մեջ՝ ստատուս և անվտանգություն։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Հեռանկար» ծրագրին տված հարցազրույցում:

«Այս հարցի շուրջ է, որ մենք փորձում ենք գտնել այն, ինչ որ կոչվում է փոխզիջում։ Բնականաբար, եթե մենք խաղաղ կարգավորման ենք գնում, խաղաղ կարգավորման հիմքում դրված է փոխզիջումը։ Չի կարող մեկ կողմը ստանալ ամեն ինչ, մյուս կողմը չստանալ ոչինչ, կամ ավելի շատ, կամ ավելի քիչ, այնպես որ բանակցության իմաստը դա է, որ կողմերը դուրս գան բանակցություններից բավարարված՝ կարողանալով համոզված լինել, որ փոխզիջումը լավագույնս է արտահայտում մի կողմի կամ մյուս կողմի նպատակները։ Մեր դեպքում ստատուսի և անվտանգության հարցերն ամենաէական հարցերն են, որոնք դրված են բանակցային սեղանին», - ասել է նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք փոխզիջումը նեթադրում է, որ հայկական կողմերը տարածքային զիջումներ են անելու կարգավիճակի դիմաց։

Մնացականյանը նաև հավելել է, որ զգուշությունը շատ կարևոր է, որովհետև ներգրավման գործընթաց է։ «Ես նորից կրկնեցի այն երեք հիմնական սկզբունքները, որ վերաբերում են մեր ներգրավմանը՝ խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի համանախագահների ֆորմատ, խաղաղությանը նպաստող միջավայր, ես գծեցի այն, ինչ մեզ համար չափազանց կարևոր և առաջնային է՝ ստատուս և անվտանգություն։ Այս սկզբունքներով մենք հիմա ապահովում ենք բանակցությունների շարունակությունն այնտեղից, որտեղ որ դրանք ընդհատվել են», - ասել է նա։

Ավելի վաղՀՀ ԱԳ նախարար ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարություններին, ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի մոտ առավել պատասխանատու ու գիտակից կողմի անհրաժեշտություն կա: ԱԳ նախարարը նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---