Դեսպան. ԱԳՆ նախկին շենքը կվերածվի բիզնես կենտրոնի![]() 9 հուլիսի 2018 - 16:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ նախկին շենքը կվերածվի բիզնես կենտրոնի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Կառավարության 2-րդ շենքը, որտեղ նախկինում գործում էր ԱԳՆ-ն, 2012-ին վաճառվել է $51,27 միլիոնով շինարարական Տանգո ընկերությանը, որի սեփականատերն է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը: Նախկինում ասվում էր, որ շենքում նախատեսվում է 5-աստղանի հյուրանոց բացել՝ պահպանելով շենքի արտաքին տեսքը: Շատերը դեմ էին շենքի օտարմանը գործարարին: «Հայաստանում Էռնեկյանի նոր նախագծերից է բիզնես կենտրոնի ստեղծումը ՀՀ ԱԳՆ նախկին շենքում», - ասել է դեսպանը: Նա, սակայն, չի նշել ներդրումների ենթադրվող ծավալն ու շինարարության հնարավոր ժամկետները: Նա միայն ասել է, որ Էռնեկյանը Հայաստանում արգենտինացի ամենամեծ ներդրողն է, և առաջինը, ինչի հետ գործ են ունենում ՀՀ ժամանող զբոսաշրջիկները, արգենտինական ներդրումներով գործող ընկերություններն են՝ օդանավակայանը, բանկը, փոստը, ագրարային և գինու արտադրությունը, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Դեսպանը նշել է, որ Էռնեկյանի ներդրումային ծրագրերը Հայաստանում ամենամեծն են, նշելով, որ Արգենտինայի հայ համայնքը ակտիվ մասնակցություն ունի Հայաստանի կյանքում: «Հուսով ենք, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո արգենտինահայերից շատերը կցանկանան աջակցել ՀՀ տնտեսական և սոցիալական զարգացմանը», - ասել է նա: Էդուարդո Էռնեկյանը Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ներդնողն է: 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։ 2006 թ. Էռնեկյանը ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։ Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում: «Տիեռասե դե Արմենիա» ընկերությունը Հայաստանում 2004 թվականի նոյեմբերից 2300 հա անմշակ հողատարածքում զարգացման 15 տարիների ծրագրով զբաղվում է խաղողագործությամբ, արդեն իսկ հիմնվել է 300 հա խաղողի այգի։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |