Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցող օտարերկրացիները կազատվեն մուտքի վիզայի պետտուրքից![]() 10 հուլիսի 2018 - 10:45 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հոկտեմբերի 10-11-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն կազատվեն մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 10-ի նիստի օրակարգում: Նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստանի ժամանող օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկրի տարածք դյուրացնելու նպատակով: Այն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործելու է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 15-ը ծագած հարաբերությունների համար։ Մեկ այլ որոշման նախագծով առաջարկվում է գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներին և նրանց ուղեկցող անձանց ազատել ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարների և 100 բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցություն: Պետտուրքը կազմում է 3000 դրամ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |