Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցող օտարերկրացիները կազատվեն մուտքի վիզայի պետտուրքից

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցող  օտարերկրացիները կազատվեն մուտքի վիզայի պետտուրքից

PanARMENIAN.Net - 2018 թվականի հոկտեմբերի 10-11-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն կազատվեն մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 10-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստանի ժամանող օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկրի տարածք դյուրացնելու նպատակով: Այն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործելու է մինչև 2018 թվականի հոկտեմբերի 15-ը ծագած հարաբերությունների համար։

Մեկ այլ որոշման նախագծով առաջարկվում է գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարներին և նրանց ուղեկցող անձանց ազատել ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարների և 100 բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցություն:

Պետտուրքը կազմում է 3000 դրամ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---