ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Վրաստանն ապագայում դաշինքի անդամ կդառնա12 հուլիսի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, թե կարծում է ՝ Վրաստանն ապագայում կդառնա դաշինքի անդամ, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ հարցը հաստատվել է Բրյուսելում հուլիսի 11-13-ն անցկացվող դաշինքի գագաթնաժողովում, և կառույցը կշարունակի նախապատրաստական գործընթացն այդ ուղղությամբ: «Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի եվրոատլանտյան ձգտումներին: Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մեր առաջնորդները հաստատել են դա, և մենք կշարունակենք աշխատել անդամակցությունը նախապատրաստելու համար»,- ասել է Սթոլթենբերգը՝ հիշեցնելով, որ դաշնակիցները համատեղ հայտարարությունում ճանաչել են Վրաստանի առաջընթացը բարեփոխումների իրականացման գործընթացում: Հուլիսի11-ին Բրյուսելում բացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |