Amazon-ի կապիտալիզացիան առաջին անգամ գերազանցել է $ 900 միլիարդը19 հուլիսի 2018 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Amazon-ի կապիտալիզացիան 1994թ. ընկերության ստեղծման պահից առաջին անգամ գերազանցել է $ 900 միլիարդը: Amazon-ն այժմ 2-րդն է Apple-ից ($935 մլրդ) հետո ֆոնդային բորսայում իր արժեքով, գրում է «Վեդոմոստին» Reuters-ի վրա հղումով: Amazon-ի բաժնետոմսերը սակարկվում են 1 բաժնետոմսի համար $1858-ի սահմանում, ընկերության կապիտալիզացիան հասել է $902 միլիարդի: 2018-ից ի վեր ընկերության բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 57 տոկոսով: Այն պահից, երբ բաժնետոմսերը 1997-ին սկսեցին ներկայացվել Nasdaq բորսայում, դրանք թանկացել են 123 000%-ով: Այն ժամանակ IPO ընթացքում Amazon-ի 1 բաժնետոմսը 18 դոլարով գնած ներդրողը այսօր կարող է մեկ արժեթղթի համար ստանալ $22 200: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |