Փաշինյան. ՌԴ-ն տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու բոլոր լծակներն ունի20 հուլիսի 2018 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը: «Համոզված եմ, ու, կարծում եմ՝ բոլորս ենք համոզված, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար: Չեմ կարող հավատալ, որ ՀՀ ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում: Չեմ կարող հավատալ նաև, որ Ադրբեջանի նախագահը կհամաձայնվի որևէ սադրանքի առանց աշխարհաքաղաքական պայմանների առկայության»,-ասել է նա: Վարչապետը հավելել է նաև, որ, հետևաբար, պետք է բոլոր պայմանագրային փոխադարձ պարտավորությունների նկատմամբ լինենք առավել նախանձախնդիր: Նա ասել է նաև, որ եթե, այնուամենայնիվ, ռազմական գործողություններ սկսվեն, պետք է պատրաստ լինենք պատերազմի, և պատրաստ լինենք ազգովի: Վարչապետը կրկին շեշտել է, որ չի հավատում, որ Ռուսաստանը դա թույլ կտա: Վարչապետը հայտարարել է նաև, որ բացառում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի տարբերակ, որն ընդունելի չի լինի ժողովրդի համար: «Երբ ասում ենք փոխզիջումային տարբերակ, նշանակում է, որ կա երկու կողմ, որոնք պատրաստ են որոշակի փոխզիջումների: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու ենք մենք ուզում քննարկել փոխզիջման գնալու մեր պատրաստակամությունը, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալ փոխզիջման։ Երբ որ մենք ուղերձ կստանանք, որ Ադրբեջանը ևս հակված է փոխզիջման, այդ շամանակ կքննարկենք, ազգովի կքննարկենք, թե մեզ համար փոխզիջման սահմանը որն է», - ասել է վարչապետը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |