Փաստաբաններ. Հրանտ Դինքի սպանությունը հնարավոր դարձավ թուրքական հատուկ ծառայությունների աջակցության շնորհիվ

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Ստամբուլում վերսկսվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: «Ստամբուլի 14-րդ Քրեական դատարանի առջեւ են կանգնել 19 մեղադրյալներ, որոնցից 8-ը ձերբակալված են: Նրանց մեղադրոմ են հանցագործության նախապատրաստման մեջ: Նրանց հեռախոսային խոսակցությունները սպանության կազմակերպիչներ Յասին Հայալի եւ Մուստաֆա Օզթուրքի հետ վերահսկվում էին Տրաբզոնի ոստիկանության կողմից», հաղորդում է BIA NEWS SERVICE-ը:



Սպանվածի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանի խոսքերով, 2007թ. հունվարի 19-ին կատարված հանցագործությունը «մի քանի երիտասարդների կողմից կազմակերպված սպանություն չէ, այն հնարավոր է դարձել անվտանգության ուժերի աջակցության պատճառով»:



Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին ազգայնամոլ Օգյուն Սամաստի ձեռքով Ստամբուլում` «Ակոս» թերթի գրասենյակի մոտ: Ըստ թուրքական օրենդրության, Սամաստը կարող է դատապարտվել ցմահ բանտարկության, քանի որ սպանության պահին նա արդեն չափահաս էր: Ավելի վաղ թուրքական մամուլում ասվել է, որ սպանության պահին Սամաստը 17 տարեկան էր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---