ՊՆ ղեկավարն ու Սիրիայի դեսպանը քննարկել են ՀՀ կողմից հայ համայնքին հնարավոր աջակցության եղանակները20 հուլիսի 2018 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին: Դեսպանը պաշտպանության նախարարին ներկայացրել է Սիրիայում տիրող ռազմական և տնտեսական իրավիճակը: Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կողմին` Սիրիայի ժողովրդին ուղարկված հումանիտար օգնության հերթական խմբաքանակի համար: Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել Սիրիայում բնականոն կյանքի շուտափույթ վերականգնման վերաբերյալ և նշել, որ Հայաստանը կշարունակի բարեկամ սիրիացի ժողովրդին օգնության փուլային տրամադրման գործընթացը: Քննարկվել են նաև Սիրիայում հայ համայնքին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից համայնքին հնարավոր աջակցության եղանակները: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Հայաստանից ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրվել Սիրիային, այն բաժանվելու է երկրի ազատագրված բնակավայրեր վերադարձած փախստականներին: Հուլիսի 12-ին Սիրիայում տեղակայված Հմեյմիմ ավիաբազայում վայրէջք է կատարել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որով ՀՀ-ից տեղոփոխվել է բրինձ, հնդկաձավար, ձեթ: առաջիկայում նախատեսվում է ևս մի քանի թռիչք՝ երկրին մոտ 100 տոննա մթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու նպատակով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |