Հուլիսի 24-ին Երկիրը կլինի մագնիսական փոթորկի ազդեցության տակ23 հուլիսի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ի Երկիրը կլինի առաջին մակարդակի (5 բալանոց սանդղակով) G1 մագնիսական փոթորկի ազդեցության տակ: Այդ են վկայում ՌԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի տվյալները: Ըստ կանխատեսումների, փոթորիկը կսկսվի Երևանի ժամանակով 7:00-ին և կտևի մինչև մոտավորապես կեսօր, գրում է ՌԻԱ Նովոստին: Մագնիսական փոթորիկները,, որոնք դասակարգվում են որպես G1 մակարդակի, կարող են ազդեցություն ունենալ տիեզերական սարքերի կառավարման համակարգերի վրա: Նախորդ փոթորիկները գրանցվել են հունիսի 28-ին, 6-ին և 7-ին, իսկ 2018-ի ամենահզորը՝ ապրիլի 20-ին: Մագնիսական փոթորիկները տևում են մի քանի ժամիցից մինչև մի քանի օր և դիտվում են ամբողջ Երկրի վրա միաժամանակ։ Որպես կանոն մագնիսական փոթորիկներ բաղկացած են նախնական, սկզբնական, գըլխավոր և վերականգնման փուլերից։ Մագնիսական փոթորիկներ առաջանում են Արեգակի ակտիվ տիրույթներից դուրս եկող պլազմայի հոսքերով, որոնք համադրվում են արևապսակի պլազմայի հաստատուն, շառավղային արտահոսքին՝ արեգակնային քամուն։Այդ պատճառով մագնիսական փոթորիկները համարյա համընկնում են արեգակնային ակտիվության 11-ամյա պարբերության մաքսիմումների հետ։ Մագնիսական փոթորիկները երկրաֆիզիկական ավելի ընդհանուր երևույթի՝ մագնիսոլորտային փոթորկի հիմնական դրսևորումներից են։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |