Պայթյուն Պեկինում ԱՄՆ դեսպանատան մոտ. Տուժել է միայն սարքը պայթեցնողը

Պայթյուն Պեկինում ԱՄՆ դեսպանատան մոտ. Տուժել է միայն սարքը պայթեցնողը

PanARMENIAN.Net - Չինաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել: Ըստ ոստիկանության հաղորդագրության, տուժել է միայն սարքը գործի դնող 26-ամյա տղամարդը: Նա վիրավորվել է ձեռքից:

Լուրջ նյութական վնաս չի հասցվել: Ըստ ոստիկանության, սարքը պայթեցնողը, որը Ներքին Մոնղոլիա շրջանից է, ինքն էր պատրաստել այն, նրա դրդապատճառները դեռ հայտնի չեն, գրում է Deutsche Welle-ն:

ԱՄՆ դեսպանատունը հաստատել է պայթյունի փաստը: «Ըստ դեսպանատան անվտանգության աշխատակիցների, ռումբը մի մարդ է պայթեցրել: Իրենից բացի ոչ ոք չի տուժել»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ: Այն կորպուսի տարածքում, որտեղ աշխատում է վիզաների բաժինը, հայտնաբերվել են պայթյունի հետքեր:

Ոստիկանությունը շրջափակել է պատահարի վայրը, սակայն մեկ ժամ անց դեսպանատան փողոցն արդեն բաց էր երթևեկության համար:

Ըստ Պեկինում ԱՄՆ դեսպանատան չինացի աշխատակցի, ոմն մեկը նետել է պայթուցիկը ցանկապատի վրայով դեսպանատան տարածք, սակայն աշխատակիցներից մեկն այն հետ է նետել դեպի փողոց, որտեղ էլ տեղի է ունեցել պայթյունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---