Հայաստանի խորհրդարանը ընդունել է կառավարության գործունեության ծրագիրը 2008-2012 թթ.
համար

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի կայացած նիստին 88 «կողմ», 3 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունել է կառավարության գործունեության ծրագիրը 208-2012 թվականների համար: Կառավարության ծրագիրը մշակվել է հաշվի առնելով Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը եւ Աղքատությունը հաղթահարելու ռազմավարական ծրագիրը եւ ներառում է երկրի նախագահի նախընտրական ծրագրի, կոալիցիոն կուսակցությունների (Հայաստանի Հանրապետական Կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ Դաշնակցություն), ինչպես նաեւ Քաղաքական կոալիցիայի մասին համաձայնագրի հիմնական կետերը: Կառավարության ծրագրի հայեցակարգի հիմքում հինգ կետ է. օպերատիվություն եւ անվտանգություն արագ փոփոխվող աշխարհում, գիտելիքների վրա հիմնված հասարակություն եւ տնտեսություն, հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանություն, ժամանակակից մարդու ազատությունների ապահովում:



Ծրագիրը ներկայցրած վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարության հիմնական գերակայություններն են լինելու մակրոտնտեսական կայունության եւ տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումը: «Կառավարությունը տնտեսությունում էական, սակայն սահմանափակ դերակատարություն է ունենալու` բարեհաջող դաշտի ստեղծումը մասնավոր սեկտորի զարգացման համար»,- ասել է վարչապետը: Նրա խոսքերով, կառավարությունը իր առաջ հավակնոտ խնդիր է դնում. Հայաստանին դարձնել տարածաշրջանային «գերազանցության կենտրոն» բիզնեսի եւ ներդրումների համար: Հայաստանի կառավարության գործունեության ծրագրում հատուկ ուշադրություն է հատկացվում աղքատության հաղթահարմանը:



«Մենք պետք է վերջնականապես լուծենք աղքատության հարցը: Այդ խնդրի կարգավորման ամենակարճ ճանապարհը աղքատ քաղաքացիներին տնտեսական եւ քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցների վերածելն է»,- ասել է Սարգսյանը: Նրա խոսքերով, կառավարության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ անցած տարիներից ժառանգած խնդիրը. միջին թոշակի եւ միջին աշխատավարձի միջեւ տարբերությունը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---