ՀՀ ԱԳՆ ղեկավարը ճիշտ է համարում Հայաստանի խորհրդարանի ընդունած հայտարարությունը Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հաստատել է պաշտոնական Երեւանի պատրաստակամությունը շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկությունների հիման վրա: Զրուցելով այսօր Հայաստանի ԱԺ-ում լրագրողների հետ, նախարարը նկատել է, որ խաղաղ գործընթացի արդյունավետ շարունակության համար «անհրաժեշտ է նաեւ ադրբեջանական կողմի պատրաստակամությունը»: Էդվարդ Նալբանդյանը ասել է, որ ճիշտ է համարում Հայաստանի խորհրդարանի ընդունած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, «քանի որ ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններն ու գործողությունները չէին կարող պատասխան չստանալ»: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ընդունված բանաձեւը Ղարաբաղի հակամարտության շուրջ, «մեծ խոչընդոտ է առաջացրել խաղաղ գործընթացում», հաղորդում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---