Ֆրանսիայի դպրոցներում արգելել են օգտվել բջջայիններից31 հուլիսի 2018 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանը հուլիսի 30-ին օրենք է ընդունել, որով 3-15 տարեկան աշակերտներին արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և համացանցին միացող այլ սարքերից՝ պլանշետներից և «խելացի ժամացույցներից», նախապատրաստական, տարրական և միջին դպրոցներում: Փաստաթղթին հավանություն են տվել իշխող «Հանրապետությունը երթում», ազատականները «Ժողովրդավարական շարժումից» և կենտրոնամետները «Ժողովրդավարների և անկախների միությունից»: Հանրապետականները, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության և «Անհնազանդ Ֆրանսիայի» անդամները ձեռնպահ են մնացել՝ քննադատելով օրինագիծը, գրում է Deutsche Welle-ն: Այս նախաձեռնությունը նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական խոստումներից էր: Արգելքը չի տարածվում վարժարանների վրա, որը Ֆրանսիայում միջին կրթության վերջին աստիճանն է: Այդ ուսումնական հաստատությունները կարող են ինքնուրույն արգելք սահմանել, սակայն օրենսդրորեն պարտավոր չեն: Սարքերը թույլատրվում է օգտագործել ուսուցման նպատակով: Բացի այդ, նոր կանոնները չեն տարածվում սահմանափակ հնարավորություններով երեխաների վրա: 2010-ից Ֆրանսիայում օրենքով արգելվում է բջջայինների օգտագործումը դասի ժամանակ: Ըստ նոր օրենքի, հեռախոսներն արգելված կլինեն դպրոցի ամբողջ տարածքում, ինչպես նաև հարակից տարածքում դասերի ժամին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |