Հուլիսի 31-ից ՀՀ նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը համարվում են անվավեր

Հուլիսի 31-ից ՀՀ նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը համարվում են անվավեր

PanARMENIAN.Net - Հուլիսի 31-ից ՀՀ նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը համարվում են անվավեր: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Դիմում եմ նրանց, ովքեր չեն վերադարձրել դրանք: Դիվանագիտական անձնագրերն այսօրվանից անվավեր են, համապատասխան տեղեկատվությունը փոխանցված է սահմանապահ ծառայությանը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Ավելի վաղ ԱԳՆ-ն կոչ էր արել վերադարձնել դիվանագիտական անձնագրերը: «Բազմաթիվ նախկին պաշտոնյաներ արձագանքել են մեր կոչին և վերադարձրել են անձնագրերը»,-ասել է Բալայանը։

ՀՀ դիվանագիտական անձնագրեր տրվում են ՀՀ նախագահին, Ազգային ժողովի պատգամավորներին, վարչապետին, կառավարության անդամներին, սահմանադրական դատարանի նախագահին վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամներին, կենտրոնական բանկի նախագահին, օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահներին, մարզպետներին (Երևանի քաղաքապետին), դիվանագետներին, իսկ առանձին դեպքերում` այլ անձանց` Հայաստանի Հանրապետության նախագահի թույլտվությամբ:

Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---