Փաստաբան. Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ քննչական գործողություն չի անցկացվել

Փաստաբան. Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ քննչական գործողություն չի անցկացվել

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ քննչական գործողություն չի անցկացվել: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Ռուբեն Սահակյանը «Հայոց Աշխարհ» օրաթերթին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։Քոչարյանը կալանավորված է 2 ամսով:

Նա նաև ընդգծել է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում ինքը հրաժարվում է ցուցմունք տալ, ինչն իր սահմանադրական իրավունքն է:

Ռուբեն Սահակյանը նաև արձագանքել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությունները, իր ընկալմամբ՝ «տեղ-տեղ ծիծաղելի մանիպուլյացիաներ են»: «Ժամանակը ցույց կտա, թե ում գործողություններն են ծիծաղելի: Այսպիսի ասացվածք կա՝ լավ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում»,- ասել է փաստաբանը:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն անհրաժեշտ է լրիվ ծավալով քննություն իրականացնելու համար:

Ավելի վաղ, Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ. մեղադրանքի համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---