Վարչապետն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են լոգիստիկ խնդիրների լուծման հնարավորությունը

Վարչապետն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են լոգիստիկ խնդիրների լուծման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ղազախստանի հարաբերություններում առկա է լավ մթնոլորտ, որը կնպաստի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ հանդիպմանը:

Վարչապետը կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը տարբեր ոլորտներում:

Իր հերթին, Թիմուր Ուրազաևը նշել է, որ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմամբ, արդյունավետ փոխգործակցությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և գոհունակությամբ նշել, որ 2018-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառության ծավալներն աճել են 2,5 անգամ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Նիկոլ Փաշինյանը և Թիմուր Ուրազաևը նշել են, որ գործարար կապերի խթանման ու զարգացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ և քննարկել լոգիստիկ խնդիրների լուծման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահության շրջանակներում:

Օգոստոսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ, գործունեության վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---