Վանեցյան. Վարկած կա՝ Աբրահամյանի գործարանում գտնված զենքը կիրառվել է Մարտի 1-ին

Վանեցյան. Վարկած կա՝ Աբրահամյանի գործարանում գտնված զենքը կիրառվել է Մարտի 1-ին

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ծառայության նախնական օպերատիվ տվյալներով, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում թաքցված ապօրինի զենքը կիրառվել է 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում:

«Թաքցված զենքերը հնարավոր է՝ առնչություն ունեն մարտի 1-ին կիրառված զենքերի հետ, բայց սա դեռ վարկած է, որը պետք է ստուգվի», - ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ կա նաև վարկած, որ դրանք օգտագործվել են մարդկանց կողմից, որոնք այդ օրերին ներգրավված չեն եղել ուժային կառույցներում:

Ավելի վաղ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, ձերբակալվել է ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով։

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---