Արգենտինայի Սենատը մերժել է աբորտների օրինականացումը. Անկարգություններ են սկսվել

Արգենտինայի Սենատը մերժել է աբորտների օրինականացումը. Անկարգություններ են սկսվել

PanARMENIAN.Net - Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում զանգվածային անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ Սենատը մերժել է հղիության արհեստական ընդհատման օրինականացման վերաբերյալ օրինագիծը: Ցուցարարները սկսել են հրկիզել աղբը, քարեր և շշեր նետել իրավապահների ուղղությամբ: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել ջրանետ մեքենաներ կիրառել:

Օգոստոսի լույս 9-ի գիշերը արգենտինական Սենատը մերժել է աբորտների օրինականացման մասին օրինագիծը, թեև ստորին պալատը հավանություն էր տվել փաստաթղթին հունիսին: Այսպիսով, երկրում շարունակում է գործել դեռևս 1921-ին ընդունված օրենքը, որը հղիության արհեստական ընդհատումը դիտարկում է որպես հանցագործություն:

Ինչպես հայտնում է RT-ն, Արգենտինայում թույլատրվում է ընդհատել հղիությունը միայն բռնաբարության կամ մորը կամ մանկան կյանքին սպառնալիքի դեպքում:

Լատինական Ամերիկայում աբորտները թույլատրված են միայն Կուբայում, Գայանայում, Ուրուգվայում և Պուերտո Ռիկոյում: Մեքսիկայում հղիության կամավոր ընդհատումը հնարավոր է միայն մայրաքաղաքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---