Թուրքերը դոլարներ են այրել՝ ի նշան ԱՄՆ պատժամիջոցների դեմ բողոքի14 օգոստոսի 2018 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ադանա քաղաքում մի խումբ քաղաքացիներ դոլարներ են այրել՝ ի նշան ԱՄՆ-ի կողմից երկրի դեմ սահմանած պատժամիջոցների դեմ բողոքի: Այս մասին հայտնում է թուրքական «Դեմիրоրեն» լրատվական գործակալությունը: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ կոչ էր արել Թուրքիայի քաղաքացիներին «տեր կանգնել երկրին»՝ ոչնչացնելով իրենց մոտ եղած ամերիկյան արժույթը: Ավելի վաղ, ԱՄՆ պատժամիջոցների դեմ բողոքի ակցիաներ են եղել նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, որտեղ տասնյակ քաղաքացիներ դոլարներ են պատռել: ԱՄՆ-ի՝ Թուրքիայի նկատմամբ կիրառած պատժամիջոցների հետևանքով թուրքական լիրան շարունակում է ռեկորդային կերպով արժեզրկվել։ Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ միջոցներով էր սպառնացել Թուրքիային, եթե վերջինս ազատ չարձակի ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով Թուրքիայի իրավապահների կողմից կալանավորվել է լրտեսության և ահաբեկչության մեջ մեղադրանքով: Իսկ Էրդողանն իր հերթին զգուշացրել է, որ ԱՄՆ միակողմանի գործողությունները կարող են ստիպել Թուրքիային նոր դաշնակիցներ ու բարեկամներ փնտրել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |