Արցախի ԱԳՆ. Չեզոք գոտում գտնված ադրբեջանցու դին հանձնվել է Ադրբեջանին![]() 16 օգոստոսի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի Ակնա բնակավայրից դեպի արևելք ընկած հատվածում, կողմերի զինված ուժերի դիրքերի միջև չեզոք գոտում հայտնաբերվել է Ադրբեջանի բնակչի դի, հայտնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Օգոստոսի 15-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, իրականացվել է մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն։ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդել է, որ հուլիսի 15-ի առավոտյան Ղազախի շրջանի ուղղությամբ ՀՀ ԶՈՒ հետախուզական խմբի ներթափանցման փորձ է կանխվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |