Քոնդոլիզա Ռայս. «Հայաստանի հետ բարեկամության ամրապնդման հույս ունեմ»

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետական քարուտուղար Քոնդոլիզա Ռայսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Պետքարտուղար Ռայսի նամակում ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ: Անհամբեր սպասում եմ հանդիպմանը Ձեզ հետ եւ հուսով եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կամրապնդենք մեր երկրների միջեւ բարեկամությունը: Մենք բավական աշխատանք ունենք տանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնական ձեւակերպման, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները կարգավորելու գործում Հայաստանին օգնելու ուղղությամբ: Մենք նաեւ հուսով ենք, որ Հայաստանը վճռական քայլեր կձեռնարկի ժողովրդավարական բարեփոխումներին նոր թափ հաղորդելու եւ քաղաքացիական ազատությունները վերականգնելու համար, որոնք ընդհանուր արժեքներ են` դրված մեր երկրների հարաբերությունների հիմքում»:



Նախարար Նալբանդյանին շնորհավորել են նաեւ Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի եւ միջազգային հարցերի դաշնային նախարար Ուրսուլա Պլասնիկը, Սլովակիայի ԱԳ նախարար Յան Կուբիշը, Շվեյցարիայի արտգործնախարար Միշել Կալմի-Ռեյը, Չիլիի ԱԳ նախարար Ալեխանդրո Ֆոլքսեյը, Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցը, Կորեայի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Յու Մյունգ-հվանը, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը, ինչպես նաեւ Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---