Նախագիծ. Հանրային վայրերում ծխելը կտուգանվի 50,000 դրամով, գովազդը՝ 800,000-ով24 օգոստոսի 2018 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հանրային վայրերում ծխելու համար կարող է սահմանվել 50,000 դրամ տուգանք, ծխախոտային արտադրանքի գովազդի համար՝ 800,000: «Երկիր Մեդիայի» փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Պաշտոնատար անձը կարող է տուգանվել 200,000 դրամով, եթե իր տարածքում խախտվի ծխախոտի մասին օրենքը, իսկ նա անհրաժեշտ քայլեր չձեռնարկի իրավախախտման կանխարգելման համար: Նանուշյանն ասել է, որ հակածխախոտային օրինագիծը դեռևս գտնվում է մշակման փուլում: «Գործող օրենքում ցանկացած գովազդում՝ ծխախոտի թաքնված գովազդ անելու համար տուգանքը 500,000 դրամ է, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտումը կրկնելու դեպքում՝ 1 մլն դրամ: Մշակվող ծրագրում սահմանված է նաև, որ 800,000 դրամը կկրկնապատկվի երկրորդ անգամ խախտելու դեպքում»,- նշել է Նանուշյանը: Նրա խոսքով՝ նոր օրինագծով ծխելը կարգելվի բոլոր հանրային տարածքներում և հասարակական վայրերում: 2018-ի սկզբին ՀՀ առողջապահության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել էր հանրային վայրերում ծխելու համար բարձր տուգանքներ սահմանող օրենքի նախագիծը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |