Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդներ կլինեն27 օգոստոսի 2018 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն անցկացնելու համար ԿԸՀ-ն կհրավիրի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին: Այդ մասին ԿԸՀ հերթական նիստի ընթացքում հայտնել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին»,- ասված է որոշման մեջ։ Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համալրել է թիվ 6, թիվ 9 և թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը: Օգոստոսի 16-ի կառավարության նիստում որոշվել էր կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետն ու ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել:Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |