Քանյե Ուեսթը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

Քանյե Ուեսթը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը հայտարարել է, որ լրջորեն մտածում է 2024թ. ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցելու մասին: Այդ մասին նա հայտարարելէ Չիկագոյի ռադիոյին տված հարցազրույցում, հայտնում է Gazeta.ru-ն Fox News-ի վրա հղումով:

«Այո, 100 %-ով դա կարող է տեղի ունենալ 2024-ին»,-ասել է երաժիշտը:

Ուեսթը, որը գործող նախագահ Դոնալդ Թրամփի մոլի կողմնակիցներից է, նշել է, որ մտադիր չէ «փորձել» զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը, այլ դա կանի հաստատապես, եթե որոշի մասնակցել ընտրություններին:

Առաջին անգամ իր նախագահության պլանների մասին Ուեսթը հայտարարել է 2015-ին: Այն ժամանակ ռեփերը հայտարարեց, որ մասնակցելու է 2020թ. ընտրություններին:

Քանյե Ուեսթը հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսնինն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---