Amazon-ի շուկայական արժեքը հատել է $1 տրիլիոնը 5 սեպտեմբերի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Amazon.com. Inc. կորպորացիայի շուկայական արժեքը սեպտեմբերի 4-ին պատմության մեջ առաջին անգամ հատել է 1 տրիլիոն դոլարի շեմը: Նյու Յորքի բորսայում սակարկության առանձին պահերին կորպորացիայի արժեթղթերի գինը եղել է մեկ բաժնետոմսի դիմաց ավելի քան 2500 դոլար: ԱՄՆ-ում այդ խորհրդանշական շեմը մինչ այդ հատել էր միայն մեկ ընկերություն՝ Apple-ը: Այդ ռեկորդը սահմանվել էր օգոստոսի սկզբին: Վերջին 5 տարում Amazon-ի բաժնետոմսերի փոխարժեքն աճել է գրեթե 600 տոկոսով: Միայն 2018-ին աճը կազմել է 70 տոկոս, գրում է Deutsche Welle-ն: Կորպորացիայի սեփականատերն է գործարար Ջեֆ Բեզոսը, որը 2018-ի մարտին ճանաչվել է մոլորակի ամենահարուստ մարդը: 2018-ի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Amazon-ին հարկերը չվճարելու և փոքր խանութները սննկացման հասցնելու մեջ: Նա սպառնացել էր միջոցներ կիրառել ընկերության դեմ ԱՄՆ հակամենաշնորհային օրենսդրության շրջանակներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |