ՀԱՅԿԱԿԱՆ ԱԼՅՈՒՄԻՆՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Հնարավոր է, մոտ ապագայում Քանաքեռի ալյումինի գործարանը եւ Հայաստանի ոսկերչական ձեռնարկությունները գործընկերներ ձեռք կբերեն Հարավային Աֆրիկայում: Այդ մասին տեղեկացրել են Յոհանեսբուրգում կայուն զարգացման հարցերով միջազգային համաժողովին մասնակցած հայկական պատվիրակության անդամները: Պատվիրակությունը գլխավորող Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Յոհանեսբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներին: Նրանցից մի քանիսը հետաքրքրություն են հայտնել հայ գործընկերների հետ համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման կապակցությամբ: Մասնավորապես, քննարկվում է Հայաստանից Հարավային Աֆրիկա ալյումինի մատակարարման եւ հարավաֆրիկյան ադամանդների Հայաստանի ոսկերչական ձեռնարկություններ մատակարարման իրականացումը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---