ԶԼՄ․ ՌԴ-ն կասեցրել է Միքայել Հարությունյանի հետախուզումը

ԶԼՄ․ ՌԴ-ն կասեցրել է Միքայել Հարությունյանի հետախուզումը

PanARMENIAN.Net - ՌԴ-ն կասեցրել է ԱՊՀ միջպետական հետախուզման մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հետախուզումն իր տարածքում։

Այս մասին է գրում «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իր աղբյուրներին։ Որոշումն ընդունվել է Մարտի 1-ի գործի նյութերը հետազոտելուց հետո։

ՌԴ տարածքում Հարությունյանին ոչինչ չի սպառնում։ Սակայն ԱՊՀ երկրներ գնալիս նրան կարող են ձերբակալել ու հանձնել ՀՀ-ին։

ՀՀ դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, որ չէր դիմել ՌԴ իրավապահներին Հարությունյանի հարցով։ «Ինտերֆաքսի» աղբյուրը նշել է, որ հայցը ոչ թե ՀՀ-ից էր եկել, այլ միջազգային հետախուզման գծով, հայցի մեջ նշված էր անգամ Հարությունյանի մոսկովյան հասցեն։

Ավելի վաղ «Ինտերֆաքսը» գրել էր, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է 2002 թվականից ու արտահանձման չի ենթարկվի։

Մարտի 1-ի գործով ներգրավված է երեք մեղադրյալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, իր հերթին, մեղադրվում է 2008-ի ընտրությունների հարցում Սահմանադրական դատարանի վրա ճնշման համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---