Մոսկվայի Համառուսաստանյան ցուցադրությունների կենտրոնում «Արարատ երկրի գանձերը» տոնակատարության պատրաստություններ են ընթանում

PanARMENIAN.Net - Մոսկվայի Համառուսաստանյան ցուցադրությունների կենտրոնում «Արարատ երկրի գանձերը» տոնակատարության պատրաստություններ են ընթանում: Այն նվիրված է Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հաղորդել են կենտրոնի մամլո ծառայությունում: Ըստ հաղորդագրության, «Ժողովրդների բարեկամության» շատրվանների հրապարակում «կառուցվել է» Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անին: Քաղաք կարելի կլինի մտնել առասպելական «կիսավեր» Առյուծի դարպասներով: Հրավիրվածները կտեսնեն հայ մշակույթին նվիրված գունեղ պատկերներ` սկսած ոսկերչությունից եւ երաժշտությունից, եւ ավարտած ժամանակակից մոդելավորողների գործերով: Երեկոյի գագաթնակետը կդառնա լազերային շոուն, որի ժամանակ «Ժողովրդների բարեկամության» շատրվարի ջրի շիթերի վրա լազերային ճառագայթները կկենդանացնեն հինավուրց Անին: Միաժամանակ մեծ էկրանի վրա կցուցադրվեն կադրեր ժամանակակից Հայաստանի կյանքից, նրա բնությունը, հուշարձանները, պատմական կադրեր: Կավարտվի տոնը համերգային ծրագրով, որը կվարեն Դմիտրի Մալիկովն ու Էդգարը: «Հին շուկայում» ներկայացված կլինեն հայկական ազգային ուտեստներ, ինչպես նաեւ մրգեր, բանջարեղեն, կանաչի: Հյուրերը կկարողանան համտեսել պոպոքով սուջուխ, գաթա, փախլավա, խորոված, խաշլամա եւ նույնիսկ թոնիրում թարմ թխված լավաշ, հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---