Մարուքյան. ՀՀԿ-ն ու Քոչարյանը հակահեղափոխական ուժեր են11 սեպտեմբերի 2018 - 13:12 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հակահեղափոխական ուժ է անվանել ՀՀԿ-ին և Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հայտնում է «Ա1+»-ը: Նա ասել է, որ իր ղեկավարած «Լուսավոր Հայաստանը» անմնացորդ աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը, իսկ ՀՀԿ-ի հետ առնչությունների մասին լուրերն «իրենց դեմ ուղղված սև PR են»: «Մենք միակ ուժն ենք եղել, որը հստակ դիրքորոշում է ունեցել, որ պետք է դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Դրանից հետո են մեզ հազարավոր մարդիկ միացել: Եվ այդ օրվանից մինչև օրս անմնացորդ կերպով պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը»,-նշել է Մարուքյանը: Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին վարչապետ Փաշինյանի ելույթին՝ նշել է, որ այն քարոզչական բնույթ ունեցող ելույթ էր, իսկ Փաշինյանի՝ «իրենց կեղծ հեղափոխականներ ներկայացնողների» մասին հայտարարությունը, ըստ Էդմոն Մարուքյանի, իրենց չէր վերաբերում: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էրեբունի վարչական շրջանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժեր իրենց ներկայացնում են Հեղափոխության պաշտպան և առաջամարտիկ, սակայն «խորհրդարանում, քուչեքում, ռեստորանում բանակցում են ՀՀԿ-ականների հետ, որ վերջիններս իրենց ընտրակեղծարարության ռեսուրսով օգնեն իրենց»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |