Բալայան. Վրաստանի պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կգլխավորի նախագահը11 սեպտեմբերի 2018 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պատվիրակությունը՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի գլխավորությամբ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 11-12-ը: «Վրաստանի նախագահը հաստատել է իր մասնակցությունը գագաթաժողովին: Ըստ այդմ, մենք սպասում ենք վրացական պատվիրակությանը` նախագահ Մարգվելաշվիլիի ղեկավարությամբ», - ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը: Գագաթաժողովին կմասնակցի մոտ 5000 հյուր՝ 84 երկրի և 20 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ: Հյուրերի թվում կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |