ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման փաստը կքննարկի ԱԺ-ն արտահերթ նիստում

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման փաստը կքննարկի ԱԺ-ն արտահերթ նիստում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ին արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստով Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Նիստը գումարվում է ԱԺ պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ

Քննիչ հանձնաժողովի նպատակն է լինելու ուսումնասիրել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերը:

Ժամը 12:00-ին հրապարկվելու են քվեարկության արդյունքները, որից անմիջապես հետո կգումարվի արտահերթ նիստը:

Ավելի վաղ համացանցում է հայտնվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործով մեղադրյալների վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---