Սեուլն ու Փհենյանը պայմանավորվել են ապամիջուկայնացնել թերակզղին19 սեպտեմբերի 2018 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին մեկնարկած եռօրյա գագաթնաժողովի շրջանակում Հյուսիսային Կորեան և Հարավային Կորեան պայմանավորվել են ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին: Հյուսիսային Կորեան պարտավորվել է վերջնականապես փակել «Սոխե» հրթիռների փորձարկման հարթակն ու դադարեցնել թողարկման կայանքի շահագործումը; Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Փհենյանում Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ավարտին: Շահագործման դադարեցումը պետք է իրականացվի ԿԺԴՀ հետ հակամարտության կարգավորման հետ առնչություն ունեցող երկրների փորձագետների ներկայությամբ: Հետագայում հնարավոր են նաև քայլեր, որոնք ուղղված կլինեն Յոնբյոնեի Միջուկային կենտրոնի աշխատանքի դադարեցմանը: Ըստ Հարավային Կորեայի նախագահի, դա տեղի կունենա, եթե ԱՄՆ-ն որոշ զիջումներ գնա Փհենյանին, գրում է Deutsche Welle-ն: Կիմ Չեն Ինն իր հերթին հայտարարել է, որ մտադիր է Կորեական թերակղզին վերածել միջուկային զենքից զերծ տարածքի: Նա հայտնել է նաև, որ մտադիր է մոտ ապագայում այցելել Սեուլ: Դա կլինի առաջին նման այցը թերակզու բաժանումից հետո: Հարավային Կորեայի նախագահը հայտնել է նաև, որ երկրները մտադիր են համատեղ հայտ ներկայացնել 2032-ի Օլիմպիադան անցկացնելու համար: Սեպտեմբերի 18-ին Մուն Չժե Ինը տիկնոջ հետ ժամանել է Փհենյան: Սա հարավկորեացի առաջնորդի առաջին այցն է Հյուսիսային Կորեա վերջին 11 տարում: Բացի ԿԺԴՀ միջուկային ծրագրի դադարեցման հարցից օրակարգում են նաև երկու երկրների միջև հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Բացի այդ, Մուն Չժե Ինը մտադիր է նպաստել, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարության երկխոսությունը Վաշինգտոնի հետ շարունակվի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |