Արամ Սարգսյան. Եղբորս մասնակցությամբ տեսանյութի հրապարակումն իմ դեմ է ուղղված (վիդեո) 19 սեպտեմբերի 2018 - 17:08 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ ԵԼՔ խմբակցության անդամ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ վերջերս համացանցում հրապարակված` իրար սեղանակցող իր եղբայր Արմեն Սարգսյանի ու Ալեքսանդր Սարգսյանի որդու մասնակցությամբ տեսանյութն իր դեմ է ուղղված։ Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում: Արամ Սարգսյանը, մեկնաբանելով հրապարակված տեսանյութն, ասել է, որ այդ պահին ռեստորանում ցանկացած մարդ կարող էր լինել: «Վստահ եմ, որ նրանց միջև քաղաքական որևէ բան չկա, եղբայրս քաղաքական մարդ չէ։ Մնացածը՝ հայ մարդիկ են, ռեստորանում են եղել, ինչ-որ պահի նույն սեղանի շուրջ են եղել»,-ասել է նա: «Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում մասնակցում է «Լույս» դաշինքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ։ Դաշինքի ցուցակը գլխավորում է Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կան քաղաքական ուժեր, որոնք ներկայանում են որպես հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ, բայց գնացել են բանակցում ՀՀԿ-ականների հետ՝ «քուչեքում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, տարբեր ռեստորաններում են բանակցում ՀՀԿ-ականների հետ»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |