«Թողեք խոսեն». Վարչապետը կոչ է անում կառավարությանը քննադատողների հանդեպ ավելի հանդուրժող լինել20 սեպտեմբերի 2018 - 10:05 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» դաշինքի` Մալաթիա-Սեբաստիա համայնքում կայացած քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է մարդկանց ավելի հանդուրժող լինել գործող կառավարությանը քննադատող քաղաքական ուժերի հանդեպ: «Ես ընդունում եմ, որ շատ դեպքերում լինում են հայհոյախոսություններ, համաձայն եմ, որ պետք է ավելի հանդորժող միջավայր ձևավորել: Ժողովուրդ, պետք չէ քաղաքական ուժերի, ինչպես իրենք են ասում՝ բերանը փակել՝ թեկուզ գործող կառավարությանը քննադատելու համար, թողեք խոսեն», - ասել է վարչապետը: Անդրադառնալով խոսքի ազատության սահմանափակումների մասին որոշ շրջանակաների հայտարարություններին, Փաշինյանն ասել է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող առնվազն երեք ուժ իր վերահսկողության տակ գտնվող հեռուստատեսություն ունի, իսկ իշխող ուժը չունի: «Այդ հեռուստատեսությունները երբեք այսքան ազատ չեն եղել, ինչպես այսօր, դրանց լրատվական թողարկումները եղել են նախկին իշխանության հսկողության տակ, Բաղրամյան 26-ից կոնկրետ մարդ է եղել, ով ասել է՝ սա կտրեք, նա ավելացրեք և այլն: Հայաստանում մարդ կա՝ մեկ ամսում երեք հեռուստատեսություն ու բազմաթիվ կայքեր է գնել, որոնք զբաղված են կառավարության հակաքարոզչությամբ, և դեռ ասում են, որ իրենց խոսքի ազատությունը սահամանփակվել է», - ասել է վարչապետը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |