Լեհաստանն ու Շվեդիան նոր քաղաքականություն են առաջարկում ԵՄ-ի երկրների եւ արեւելյան հարեւանների համար

PanARMENIAN.Net - Լեհաստանն ու Շվեդիան նոր քաղաքականություն են առաջարկում ԵՄ-ի երկրների եւ արեւելյան հարեւանների համար: Իրենց առաջարկությունները նրանք նախատեսում են առաջարկել Եվրամիության արտգործնախարարների քննարկմանը հաջորդ երկուշաբթի: Այսպես կոչված «Արեւելյան գործընկերությանը» կանդամակցեն ԵՄ 27 պետություններ, ինչպես նաեւ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը:



Այդ կազմակերպության շրջանակներում տեղի կունենան բանակցություններ` մուտքի արտոնագրերը չեղյալ հայտարարելու, ազատ առեւտրի գոտիների ստեղծման եւ ռազմավարական համաձայնությունների կնքման շուրջ: Կիրականացվեն նաեւ փոքր նախագծեր ուսանողների փոխանակման, շրջակա միջավայրի պաշտպանության, էներգաապահովման ոլորտներում:



Բելառուսը կարող է միանալ նոր նախաձեռնությանը բացառապես փորձագետների մակարդակով: Ռուսաստանին կհրավիրեն համագործակցության միայն տեղական նախաձեռնությունների, այսինք Կալինինգրադի խնդիրների լուծման սահմաններում:



Ի տարբերություն «Միջերկրածովյան միության», «Արեւելյան գործընկերությունը» սեփական քարտուղարություն չի ունենա, այլ կհամակարգվի հարեւանության քաղաքականության բյուջեից:



Ֆրանսիան, որ հաջորդ կես տարում նախագահելու է ԵՄ-ում, հավանություն է տալիս Լեհաստանի գաղափարին: Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Նիդերլանդները հետաքրքրված են: Ի դեպ, Իտալիային եւ Իսպանիային հարկ կլինի համոզել: Ըստ Եվրահանձնակատար Դոնաթի Հյուբների, ընդհանուր քաղաքականությունը արեւելյան ուղղությամբ բխում է ԵՄ բոլոր պետությունների շահերից, այլ ոչ միայն նրանց, ովքեր գտնվում են սահմանին, հաղորդում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---