Եվրամիությունը մտահոգված է բարեփոխումների դանդաղեցմամբ Թուրքիայում

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում Թուրքիային չշեղվել բարեփոխումների ճանապարհից եւ չդանդաղեցնել այդ գործընթացը: Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ եւս մեկ «դատարկ կորցրած» տարի, հայտարարում են եվրոպացի պաշտոնյաները:



Ելույթ ունենալով Եվրախորհրդարանում` ԵՄ ընդլայնման գծով հանձնակատար Օլլի Ռենը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում բարեփոխումների ընթացքի դանդաղեցման վերբերյալ:



Թուրքիան բանակցություններ է սկսել 2005 թվականին ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պահաջների իրագործման շուրջ: Այնուամենայնիվ, մի շարք պատճառներ, ինչպիսիք են` Կիպրոսի չլուծված հարցը, մի շարք եվրոպական երկրների, առաջին հերթին Ֆրանսիայի եւ Ավստրիայի հակազդեցությունը Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, տնտեսական եւ քաղաքական զարգացման համեմատաբար ցածր մակարդակը, խոչընդոտում են երկրի մերձեցմանը Եվրախորհրդի հետ:



Ռենը արտահայտել է մտահոգությունը իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության փակման մասին գործի եւ բարձրագույն պետական անձանց` վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի քաղաքական գործունեությունը արգելելու հնարավորության շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նրա խոսքերով, դատական կարգով ժողովրդի կողմից ընտրված քաղաքական կուսակցությունների փակումը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, հաղորդում է Turtsita.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---