Տոնոյան. Ձեռնարկված միջոցառումների արդյունքում իրավիճակը սահմանին կայուն է![]() 21 սեպտեմբերի 2018 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Սահմանին իրավիճակն այս պահին հարաբերական կայուն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին իրավիճակը կայուն է», – ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը: Անդրադառնալով օրեր առաջ ՀՀ հյուսիսարևելյան հատվածում զինվորի մահվան դեպքին, մասնավորապես, թե ինչ պայմաններում էր զոհվել զինծառայողը, Դավիթ Տոնոյանն ասել է, որ թիրախավորված կրակ է եղել: Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ):Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Մաթևոսյանը մահացել է: Հայտնի է դարձել նաև, որ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի 3 զինվոր է խոցվել, որից 2-ը զոհվել է, մեկը՝ վիրավորվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |