Հայկ Մարության. Ընտրվելու դեպքում առաջին քայլն աղբահանության խնդրի լուծումն է լինելու

Հայկ Մարության. Ընտրվելու դեպքում առաջին քայլն աղբահանության խնդրի լուծումն է լինելու

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» դաշինիքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանն ընտրվելու դեպքում առաջին քայլը անելու եմ աղբահանության խնդրի լուծման համար: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին՝ շնորհավորելով նրանց «վերջին տասնամյակների ընթացքում առաջին ազատ ու արդար ընտրությունների կապակցությամբ»։

Հայկ Մարությանը քվեարկության էր գնացել դստեր հետ։ Հյուսիսային պողոտայում գտնվող իր տնից նա ոտքով է հասել Եզնիկ Կողբացի փողոցում գտնվող Խուլերի միավորման շենքում տեղակայված ընտրատեղամաս, ճանպարհին զրուցել է ոգևորված քաղաքացիների հետ, լուսանկարվել:

«12 օր շրջելուց հետո, ես հասկացա, որ դա է ամենալուրջ խնդիրն այսօր»,-ասել է Մարությանը՝ չհրապարկելով քվեարկության հնարավոր արդյունքների մասին իր կանխատեսումը, հայտնում է Panorama.am-ը։

Լրագրողները հետաքրքրվել են, Փաշինյանի մասնաբաժինն ինչքան է լինելու իր հնարավոր հաղթանակում։ Մարությանը խորհուրդ է տվել դիմել սոցիոլոգներին։ ՔՊ վարչության անդամների՝ քարոզարշավին չմասնակցելու հարցին ի պատասխան, հորդորել է դիմել նրանց, իսկ մրցակից ուժերին վիրավորելու հարցի պատասխան ստանալու համար՝ ոստիկանություն։

Եթե «Իմ քայլը» բավարար ձայներ չհավաքի, կոալիցիա կկազմեն այլ ուժերի հետ. քաղաքապետի թեկնածուն հայտարարել է, որ պատրաստ են համագործակցել բոլորի հետ, իրականացնել պայծառ ու փայլուն մտքերը։

Լրագրողները նկատել են, որ ՀՀԿ-ին ձայներ բերած շատ մարդկանց քարոզարշավի ժամանակ տեսել են Մարությանի հետ քայլելիս։ Մարությանը պատասխանել է, որ բոլորին դեմքով չի ճանաչում, իրենց քայլարշավին փողոցում միացել են տարբեր մարդիկ։

Ինչ վերաբերում է քարոզարշավին, նա ասել է. «Մեր ուժի դեմ իրականացվել են սև PR-ի էլեմենտներ, սուտ լուրերի, տեղեկությունների տարածում, ինչն անիմաստ ենք համարում, բայց այո, սա է իսկական ընտրարշավը, և սա տեղի է ունենում մինչև ընտրությունները, ընտրություններից հետո ամեն ինչ հանդարտվում է»։

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---