Վարչապետ. Վերադառնալուն պես բանակցելու եմ բոլոր ուժերի հետ ԱԺ արտահերթ ընտրության անցկացման շուրջ (վիդեո) 24 սեպտեմբերի 2018 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստան վերադառնալուն պես բանակցությունների է հրավիրելու խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներն՝ քննարկելու Աժ արտահերթ ընտրությունների անցկացմանը ժամկետներն ու պայմանները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: «Ընդհանուր առմամբ, այդպիսի տրամադրություն կար, որ ընտրություններն անցկացվեն հունիսից սկսած՝ մեկ տարվա ընթացքում, բայց ըստ էության, իրադարձությունները և այն սպասողական դրությունը, որն ապրում է մեր տնտեսությունը, պոտենցիալ ներդրողները, որոնք անընդհատ մեր բանավոր խոսքերին չեն հավատում, որ քաղաքական իրողությունները չեն փոխվելու, և նրանց հարկավոր է ավելի երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ: Եվ, ըստ էության, տնտեսական և ներդրումային միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու նկատառումով մենք պիտի աշխատենք ավելի վաղ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգման գործընթացը», - ասել է վարչապետը: Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են մեկ տարվա ընթացքում՝ ամենաուշը մինչև 2019 թվականի ամառ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |