Փաշինյանը Պուտինի այցը ՀՀ 2019-ի սկզբին է ակնկալում 1 հոկտեմբերի 2018 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի 2019-ի սկզբին: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է լրագրողներին: «Կարծում եմ, ճիշտ կլինի, որ այց տեղի ունենա 2019-ի սկզբին: Ինչո՞ւ: Որպեսզի պատրաստենք պայմանագրային բազան, փաստաթղթեր ստորագրենք այցի ժամանակ»,-ասել է Փաշինյանը: Ըստ նրա, ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան տեղի կունենա 2018-ի ավարտին կամ 2019-ի սկզբին: Վարչապետը շեշտել է, որ պարբերաբար շփվում է ՌԴ նախագահի հետ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիայցը Հայաստան մինչև 2018-ի ավարտը քիչ հավանական է, ավելի շատ միտված է 2019 թվականին:«Իրոք, քննարկվել է ՌԴ նախագահի Հայաստան այցելության կազմակերպման հնարավորությունը, սակայն, կոնկրետ ժամկետներ դեռ չեն քննարկվում»,-ասել էր Ուշակովը ճեպազրույցում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |