ՀՀ նախագահը խորհրդակցություններ կնախաձեռնի կառավարության և ԱԺ ղեկավարության հետ 3 հոկտեմբերի 2018 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և Երևան վերադառնալուն պես խորհրդակցություններ կնախաձեռնի կառավարության և ԱԺ ղեկավարության հետ: Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես: Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է և պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով, հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Միացյալ Նահանգներից Հանրապետության նախագահը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին։ Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա | Մայր տաճարը կբացվի 6 տարվա մանրակրկիտ աշխատանքից հետո. Նման ծավալի վերանորոգում երբևէ չի եղել Պետության կողմից ֆինանսավորում չի եղել Նախագահը ողջունել է Էլինա Ավանեսյանի՝ ՀՀ-ն ներկայացնելու որոշումը Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրում թենիսի և ընդհանրապես սպորտի զարգացման ԱՄՆ Պետդեպը վիզային սահմանափակումներ է սահմանել Վրաստանի ավելի քան 60 անձի և նրանց ընտանիքների դեմ Նշված անձինք մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը Երևանում սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն կանցկացվի Առաջին համերգը սեպտեմբերի 17–ին է Թումանյանի անվան զբոսայգում |