Եվրախորհրդարանը հրաժարվել է Թուրքիային 70 մլն եվրո հատկացնել 3 հոկտեմբերի 2018 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Անկարայի ավտորիտար քաղաքականության պատճառով Եվրախորհրդարանը չեղարկել է Թուրքիային 70 մլն եվրոյի հատկացումը: Ստրասբուրգում համապատասխան առաջարկի օգտին քվեարկել է 544 պատգամավոր, 28-ը դեմ է եղել, ևս 74-ը՝ ձեռնպահ: Անկարայի համար նախատեսված գումարն ամրագրված էր ԵՄ բյուջեում որպես օգնություն Թուրքիային՝ այդ երկրում բարեփոխումներին նպաստելու համար: Նման օգնության տրամադրումը կախված է որոշ պայմաններ կատարելու հետ՝ իրավական պետության կայացման զգալի առաջընթաց, առաջընթաց ԶԼՄ-ների ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում, գրում է Deutsche Welle-ն: Ապրիլին Եվրահանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ Թուրքիան այդ ոլորտներում «զգալիորեն հեռանում է Եվրամիությունից»: Այժմ այդ գումարը կուղղվի Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրին: ԵՄ-ն սակայն չի փոխել որոշումը այն հատկացումների մասով, որոնք արվում են Թուրքիային սիրիացի փախստականներին աջակցելու համար: Հունիսին Բրյուսելը հաստատեց այդ նպատակի համար Թուրքիային 3 մլրդ եվրո հատկացնելու ծրագիրը: Մինչդեռ Թուրքիայում վերջին ամիսներին ծանր ֆինանսական իրավիճակ է ստեղծվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |