ՀՅԴ-ական պատգամավորը հերքում է՝ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել 4 հոկտեմբերի 2018 - 10:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի հետաքննության գծով տեղակալը հեռախոսազրույց է ունեցել «Հ.Յ. Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի հետ՝ կապված մամուլում շրջանառվող այն տեղեկությունների հետ, թե իբր հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի տարածքում խոհրդարանը ցրելու պահանջով հանրահավաքի մասնակիցները բռնություն են գործադրել պատգամավորի նկատմամբ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Առաքելյանը ոստիկանության ծառայողին հայտնել է, որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել․ ընդամենը վեճ է տեղի ունեցել հավաքված կանանցից մեկի հետ։ Ինքն այդ մասին տեղեկացրել է նաև ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանին։ Պատգամավորը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը մտահոգության համար և խնդրել, որ այդ կապակցությամբ իրեն չայցելեն, ոչ էլ հրավիրեն ոստիկանություն։ Ավելի վաղ, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն ասել էր, թե բռնություն է գործադրվել Ռուզան Առաքելյանի հանդեպ և հորդորել էր վարչապետին հանձնարարել իրավապահ մարմիններինն նյութեր նախապատրաստել: ՀՀԿ-ական պատգամավորն ասել էր նաև, որ հոկտեմբերի 2-ի հանրահավաքին «ապակիներ են ջարդվել, մեքենաներ են վնասվել»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խոստացել էր հանձնարարել իրավապահներին ուսումնասիրել Աշոտյանի հրապարակած տեղեկությունը: Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ տեղեկությունները չեն հաստատվել: «Առաջարկում եմ, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա», - ասել է վարչապետը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |